Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ստեփանակերտում են սրտաբանները. moh.nkr.am

Ստեփանակերտում են սրտաբանները. moh.nkr.am

Ինչպես նախապես տեղեկացվել էր ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Երևանից ժամանած մասնագետները Ստեփանակերտում իրականացրել են հիվանդների ընդունելություն:

 

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Համլետ Հայրապետյանը, ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանը և սրտաբան Արսեն Գյուլիքեհվաևը Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում իրականացրել են հիվանդների ընդունելություն, հետազոտություն և խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ։


Երևանից ժամանած մասնագետները հիմնականում ախտորոշման խնդիրներ ունեցող հիվանդների են ընդունել:


Տեղեկացնեք, որ նմանատիպ այցերը շարունակական բնույթ են կրելու, առաջիկայում կազմակերպվելու են մասնագետների նոր այցեր, կատարվելու են խորհրդատվություններ, անհրաժեշտության պարագայում՝ նաև վիրահատություններ։


Երկու օրվա ընթացքում Երևանից ժամանած բժիշկները հետազոտել են ավելի քան 95 հիվանդի, որոնցից 4-ը կորոնարոգրաֆիա հետազոտություն է անցել, իսկ մեկը` ստենտավորվել է:


Հիվանդների խորհրդատվությանը զուգահեռ Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի սրտաբաններին է ներկայացվել «SERVIER» ֆրանսիական դեղագործական ընկերության վերջին դեղամիջոցները, որոնք լայնորեն կիրառվում են սրտաբանության բնագավառում:

Սկզբնաղբյուր. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ